Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին՝ ԱԺ-ում

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին՝ ԱԺ-ում
23.07.2012 | 12:34

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուլիսի 19-ին հանդիպեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:

Ողջունելով դեսպանի այցն Ազգային ժողով՝ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդների միջեւ դեռեւս շատ վաղուց ձեւավորված սերտ կապերը կասկածի տեղիք երբեք չեն տվել, և այս հադիպումը լավ առիթ է՝ անդրադառնալու նաև միջխորհրդարանական համագործակցությանը, որը սպասվածի չափ ակտիվ չէ:
Թենգիզ Շարմանաշվիլին, շնորհավորելով տիկին Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նույնպես անդրադարձավ այն իրողությանը, որ վերջին տարիներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը թույլ է եղել այն դեպքում, երբ երկրների նախագահների մակարդակով հանդիպումներ են կայացել, հայ-վրացական հարաբերություններն անցել են սերտացման ճանապարհ: Նա հույս հայտնեց, որ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի հետ համագործակցելու ավելի շատ առիթներ կլինեն, եւ պատրաստակամություն՝ անձամբ նպաստելու դրան:
Կողմերն անդրադարձան հանձնաժողովների մակարդակով միջխորհրդարանական կապերը խորացնելու հարցին, ինչի կապակցությամբ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժաղովում հաջողությամբ գործում է Հայ -վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը, եւ խնդրանքով դիմեց Թենգիզ Շարմանաշվիլիին՝ նպաստելու, որ ընդլայնվի Վրաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի կազմը, իսկ հնարավորության դեպքում ստեղծվի հանձնաժողով: Տիկին Նաղդալյանը նաեւ հաջող ընթացք մաղթեց Վրաստանում աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետաքրքրության այլ հարցերի ևս:



Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ